Խորհրդատվություն ներդրումների մասին

Գերմանիայում ներդրումներ կատարելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք ցանկացած ժամանակ դիմել մեզ: Մեր թիմը կօգնի Ձեզ՝ հուշելով անհրաժեշտ քայլերն ու ընթացակարգը:

© iStock.com/jacoblund

  • Խորհրդատվություն ներդրողների համար
  • Ընկերության հիմնում

Խորհրդատվություն ներդրողների համար

Մեր թիմը խորհրդատվություն է տրամադրում բոլոր այն ընկերություններին ու անհատներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Գերմանիայում: Մենք աջակցում ենք Ձեզ նաև մյուս գերմանախոս երկրներում հնարավոր գործընկերներ փնտրելիս: DWV-ի կողմից տրամադրվող խորհրդատվության շրջանակներում Ձեզ կտրամադրվեն հնարավոր ֆինանսավորման ծրագրերի, շուկայական հետազոտությունների ու հաշվապահական գործընթացների մասին տեղեկություններ:  

Մենք առաջարկում ենք՝

  • Գերմանիայում տվյալ ոլորտի մասին շուկայական հետազոտություն,
  • Գերմանիայում ներկայացուցչություն կամ ընկերություն հիմնելու մասին խորհրդատվություն 
  • Գերմանական կամ այլ ֆինանասավորման ծրագրերի որոնում,
  • Գերմանիայում աշխատակազմի, հաշվապահության, փորձագետների որոնման մասին խորհրդատվություն
  • Գերմանիայում գործնական այցի կազմակերպման խորհրդատվություն
  • Անհրաժեշտության դեպքում թարգմանչական ծառայության տրամադրում

Ընկերության հիմնում

DWV-ն սիրով կաջակցի Ձեզ ընկերություն հիմնելու դեպքում, ինչպես նաև կտրամադրի ֆինանսավորման առկա ծրագրերի մասին տեղեկություններ: 

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ: