Ցուցահանդեսներ

Գերմանական տնտեսական միավորում Հայաստանում Ֆրանկֆուրտի ցուցահանդեսների պաշտոնական ներկայացուցիչն է:

© Getty Images/rclassenlayouts

Messe Frankfurt-ը հնարավորություն է ընձեռում ցուցադրողներին իրենց ապրանքները ներկայացնել միջազգային շուկաներում: Որպես համաշխարհային մեծության տոնավաճառ-կոնցեռն՝ այն ունի ներկայացուցչություններ ավելի քան 150 երկրում:

Ֆրանկֆուրտի տոնավաճառները հաջողության են հասնում նուրբ դետալներով պատրաստված ձեռքի աշխատանքների և հմուտ աշխատակիցների շնորհիվ: Ավելի քան 1700 փորձագետներ տարբեր երկրներում ցանկացած տոնավաճառ դարձնում են յուրահատուկ: Նրանցից յուրաքանչյուրը իր հմտություններն է ներդնում գործի մեջ: Ամեն մի միջոցառում նախապատրաստվում է խնամքով, պլանավորվում և իրականացվում է հենց տեղում:

Messe Frankfurt-ը բարձր և միջազգային որակ է ապահովում ցանկացած տոնավաճառի կազմակերպման և իրականացման ժամանակ՝ անկախ նրանից՝ այդ միջոցառումը տեղի է ունենում 28 դուստր ձեռնակություններում, 50 միջազգային գործընկեր-ընկերություններում, թե Ֆրանկֆուրտում:

  • Աջակցություն այցելությունը կամ մասնակցությունը կազմակերպելու դեպքում
  • Աջակցություն ցուցահանդեսին որպես ցուցադրող ներկայանալու համար
  • Ցուցահանդեսներ

Աջակցություն այցելությունը կամ մասնակցությունը կազմակերպելու դեպքում

  • Կազմակերպչական աջակցություն խմբերով այցելու դեպքում
  • Աջակցություն վիզայի համար
  • Աջակցություն մուտքի տոմսերը գնելու ժամանակ
  • Խորհրդատվություն մեկնման և հյուրանոցների ընտրության ժամանակ
  • Խորհրդատվություն B2B հանդիպումներ կազմակերպելու և թարգմանչական ծառայությունների դեպքում

Աջակցություն ցուցահանդեսին որպես ցուցադրող ներկայանալու համար

  • Խորհրդատվություն ցուցահանդեսին տարածք վարձակալելու հարցում
  • Խորհրդատվություն ցուցահանդեսի կազմակերպչական հարցերում

Ցուցահանդեսներ

Յուրաքանչյուր տարի կարելի է այցելել Ֆրանկֆուրտի ավելի քան 30 ցուցահանդեսներին: Միայն 2011թ. կազմակերպվել են 100 ցուցահանդեսներ, որոնցից 63-ը այլ երկրներում: Ամբողջ աշխարհում հայտնի են հատկապես Ambiente, Beautyworld, Christmasworld, Paperworld, Heimtextil, Techtextil, Texcare, Automechanik Light+Building, IFFA, ISH, Musikmesse Prolight+Sound ցուցահանդեսները:

Ֆրանկֆուրտի և մյուս ցուցահանդեսների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.auma.de (նաև ռուսերեն) կայքում: