SES

SES-ը, որի գլխամասը գտնվում է Գերմանիայի Բոն քաղաքում, Գերմանիայի տնտեսության հիմնադրամ է և գործում է մյուսներին օգնելու և աջակցելու սկզբունքով:

SES-Ավագ փորձագետների ծառայություն

SES -Ավագ փորձագետների գերմանական ծառայությունը հնարավորություն է տալիս գերմանացի ավագ (թոշակառու և ոչ միայն) փորձագետներին իրենց գիտելիքն ու փորձը անվճար փոխանցել հայկական ընկերություններին ու կազմակերպություններին: Գերմանական տնտեսական միավորումը „Senior Experten Service”  ծրագրի պաշտոնական ներկայացուցիչն է: Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.ses-bonn.de կայքում:

Ավագ փորձագետների ծառայություն _ Senior Experten Service (SES)


SES ծրագրի առավելությունները

  • Մասնագետների վերապատրաստում, ուսուցում, որակավորում
  • Ծառայությունների մատուցման, արտադրական գործընացի բարելավում, օպտիմալացում
  • Տեխնիկական, արտադրական, կազմակերպչական խնդիրների լուծում
  • Աջակցություն Հայաստանի տնտեսությանը

SES ծրագրի առավելությունները

  • Երկար տարիների փորձ ունեցող մասնագետների միջնորդում
  • Խորհրդատվություն տնտեսության ավելի քան 50 ճյուղերի համար
  • Ուղարկված հարցմանը համապատասխան աջակցություն, խորհրդատվություն

Ովքե՞ր կարող են դիմել SES ծրագրին

  • փոքր ու միջին ձեռնարկությունները տնտեսության ամենատարբեր ոլորտներից
  • հանրային և բժշկական հիմնարկները
  • Կրթական ձեռնարկությունները
  • Հիմնադրամները

 

SES ծրագրի ֆինանսավորումը

  • Պատվիրատուն պարտավորվում է ստանձնել Հայաստանում նախատեսվող բոլոր ծախսերը՝ կացարան, օրական 3 անգամ սնունդ, օրական 5 եվրոյին համարժեք ՀՀ դրամ որպես գրպանի փող
  • Գերմանական կողմն իր վրա է վերցնում ինքնաթիռի և ապահովագրության ծախսերը: