Մեր մասին

DWV-ն Հայաստանում ներկայացնում է գերմանական ընկերությունների հետաքրքրություններն՝ միաժամանակ աջակցելով հայկական ընկերությունների Գերմանիայում գործնական կապեր հաստատելու և համագործակցելու հարցերում:

© Getty Images/FangXiaNuo

Որպես Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի (AHK) գործընկեր Գերմանական տնտեսական միությունը Հայաստանում ներկայացնում է Գերմանիայի տնտեսության հետաքրքրությունները՝ համագործակցելով հայաստանյան և գերմանական տնտեսական և քաղաքական մարմինների, նախարարությունների հետ:

Գերմանական տնտեսական միությունը 2013թ. սկսած աջակցում ու օգնում է հայկակական ու գերմանական ընկերություններին Գերմանիայում և Հայաստանում գործունեություն ծավալելիս: 

DWV-ի առաքելությունն է աջակցել ու նպաստել հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: Ներկայումս Միությունն ունի ավելի քան 50 անդամ-ընկերություն:  



Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատների ցանցը

Գերմանիայի առևտրի պալատների ցանցը (AHKs) աշխարհի ավելի քան 92 երկրներում ունի 140-ից ավել ներկայացուցչություններ, որոնք աջակցում են գերմանական և արտասահմանյան ընկերություններին իրենց բիզնես գործունեությունը  ծավալելիս՝ նպատակ ունենալով խթանել գերմանական տնտեսության աճն ու զարգացումը:

AHK-ները սերտորեն համագործակցում են Գերմանիայում գտնվող առևտրի պալատների հետ: Այս երկու պալատների համար պատասխանատու է DIHK-ն՝ Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատը, որը գտնվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության անմիջական ենթակայության տակ և կոորդինացնում է երկու պալատների ռազմավարությունը:

Տնտեսական միություններն ու պատվիրակությունները ևս, ինչպես օրինակ Հայաստանի DWV-ն, սերտորեն համագործակցում են գլխամասի հետ: 

Հիմնական գործառույթները

AHK-ների երեք հիմնական գործառույթները արտերկրում.

1. Գերմանական տնտեսության պաշտոնական ներկայացուցչություն
AHK-ները Գերմանիայի Դաշնության կողմից նշանակված տնտեսական կառույցներ են, որոնք տվյալ երկրում ներկայացնում են Գերմանիայի տնտեսությունն ու վերջինիս հետաքրքրությունները: 

2. Անդամակցություն
AHK-ների և տնտեսական միությունների երկրորդ կարևոր գործառույթը երկկողմանի տնտեսական համագործակցությունն է: Այս կառույցներին կարող են անդամակցել գերմանական կողմի հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունները: 

3. Ծառայությունների մատուցում անդամ-ընկերությունների համար
AHK-ների և տնտեսական միությունները հանդես են գալիս նաև որպես ծառայություն մատուցողներ՝ նպաստելով երկկողմանի համագործակցությանը: