Կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան

2018թ․ օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Հայաստան

Գերմանական տնտեսական միավորումը ստանձնել էր կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցելության համակազմակերպումը։  ՀՀ Գերմանիայի դեսպանության հանձնարարությամբ Գերմանական տնտեսական միավորումը Արարատի կոնյակի թանգարանում կազմակերպեց գործարար հանդիպում հայ-գերմանական ընկերությունների միջև։ Հանդիպմանը ներկա  27 մասնակիցներին (13 գերմ․ /14 հայ) ողջունեցին ՀՀ Գերմանիայի փոխդեսպան պարոն Քլաուս Վենդելբերգերը և Գերմանական տնտեսական միավորման Վարչական խորհրդի նախագահ պարոն Անդրե Ալվանդիանը։

Հանդիպման երկրորդ հատվածում  Բիզնես Արմենիա-ի գործադիր տնօրեն պարոն Արմեն Ավակիանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի մասին պրեզենտացիա հետևյալ թեմայով՝ Հայաստանի տնտեսական իրավիճակն ու հնարավորությունները կառավարության փոփոխությունից հետո։ 

Back